Գեղատեսիլ բառը հավանաբար ձկնորսական Ֆիսկարդո գյուղի ամենատիպիկ բնութագիրն է։ Այս հրաշք գյուղում, որը գտնվում է Իոնիան կղզում, բացի ձկնորսական նավակներից հաճախ նավահանգիստներում կտեսնեք մեծ զբոսանավեր(յախտա)։ Ֆիսկարդոն ժամանակին գտնվել է Վենետիկյանների իշխանության ներքո, ովքեր իրենց հետքն են թողել գյուղի ճարտարապետական ոճի վրա։ Կեֆալոնիայի 365 գյուղերից մեկը լինելով՝ Ֆիսկարդոն մանր խճաքարերով լողափերի տունն է համարվում, որոնք ամբողջովին եզերված են գեղեցիկ ծառերով։ Այս ավանդական Կեֆալոնյան գյուղն ավելի յուրահատուկ է, քանզի մնացել է անվնաս 1953 թվականի երկրաշարժից հետո, որը քանդել է կղզու գյուղերից շատերը։
Copyrights © 2017 - 2023 Great Tours LLC. All Rights Reserved